Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ ՆԱՏՕ-ն կտրականապես հրաժարվում է զինվորականների վերաբերյալ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, Մոսկվան պատրաստ է խոսել, բայց պրոֆեսիոնալ, ոչ թե կիսահիստերիկ երանգներով։
Լավրովը ասել է, որ ընդհանրապես, նրանք (Հյուսիսատլանտյան դաշինքը) կտրականապես հրաժարվում են երկխոսություն վարել զինվորականների միջև։
«Այն ընդհատվել է, այսպես կոչված, պատժամիջոցով՝ Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Մենք պատրաստ ենք խոսել, բայց խոսել պրոֆեսիոնալ կերպով, այլ ոչ թե նման հուզական, կիսահիստերիկ երանգներով», – ասել է Լավրովը լրագրողներին։
Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։