ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի գրավյալ տարածքներին առնչվող խնդրի խաղաղ կարգավորման ջանքերը: Այս մասին Թբիլիսիում գումարված դաշինքի ռազմական կոմիտեի նիստին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ավիացիայի գլխավոր մարշալ Ստյուարտ Պիչը: Նա միաժամանակ կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զինված ուժերն իր կողմից ճանաչված տարածքներից: Նա խոսել է Հյուսիսատլանտյան դաշինքում Վրաստանի ներդրման մասին և վերահաստատել է կազմակերպության աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում:
«Դաշինքը կարևորում է Վրաստանի հետ համագործակցությունը: Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունները մեր ռազմական համագործակցության առավել ակնառու օրինակներից մեկն են: Դուք արժեքավոր գործընկեր եք, և մասնակցելով դաշինքի առաքելություններին` զգալի ներդրում եք կատարում ընդհանուր գործում։ Դաշինքը տեղեկացված կլինի Վրաստանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի անվտանգության մասին: Դաշինքը ճանաչում է Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, որոնք ներառում են Աբխազիան և «այսպես կոչված» Հարավային Օսիան: Դաշինքը նաև կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերն իր կողմից ճանաչված Վրաստանի տարածքներից: ՆԱՏՕ-ն ողջունում է երկու տարածքներում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու Վրաստանի ջանքերը»,-հայտարարել է Ստյուարտ Պիչը: