Ուկրաինայում երկարաժամկետ հեռանկարում խաղաղություն չի լինի, քանի դեռ Կիևը չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Foreign Policy շաբաթաթերթին տված առցանց հարցազրույցում, որը հեռարձակվել է պարբերականի կայքում։
«Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայում խաղաղություն չի կարող լինել առանց այն բանի, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի մաս», – ասել է նա:
Ստոլտենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա, եթե դաշինքի երկրները թույլ տան Կիևին արևմտյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։
