fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գոյությունը պարադոքս է․ Մեդվեդև

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ասել է, որ ՆԱՏՕ-ի գոյությունը պարադոքս է։

«Ընդհանուր առմամբ, դաշինքները հնացած հասկացություն են՝ սառը պատերազմի ժամանակաշրջանից, որից կարծես թե բոլորը փորձում են հեռանալ: Սա ՆԱՏՕ-ի գոյության պարադոքսն է. ՆԱՏՕ-ն այժմ չունի հակառակորդ, որը գաղափարապես չի ընդունում արևմտյան աշխարհի գոյությունը, ՆԱՏՕ-ի գոյությունը։

Այո, կան հակասություններ, կան խնդիրներ, բայց մենք երբեք նման բան չենք ասել, ավելին՝ փորձել ենք հարաբերություններ կառուցել, և տարատեսակ բանակցություններ են ընթանում, այդ թվում՝ նույնիսկ այն մասին, թե ինչպես կարող ենք ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին: Մեզ չեն ուզում լսել, տեսնել, ուստի իրավիճակը զարգանում է այլ սցենարով»,- ասել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ