fbpx
Քաղաքականություն

Կրեմլը արձագանքել է Նավալնիի մասին Պոմպեոյի հայտարարությանը

Газета պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարություններին, թե Նավալնիին թունավորել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, արձագանքել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք հետաքրքրված ենք տեղի ունեցածի պատճառները պարզելու հարցով։ Ռուսաստանի ցանկացած պաշտոնական ներկայացուցչի՝ տեղի ունեցածին առնչության մասին ցանկացած ուղղակի և անուղղակի ակնարկ անընդունելի է և ապրիորի սխալական, խեղաթյուրում է իրականությունը»,- շեշտել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ մինչ այս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ «մեծ հավանականություն կա», որ Նավալնիի ենթադրյալ թունավորումը պատվիրել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ