Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեքս Վալենսան ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Այս մասին հայտնում է Gazeta Wyborcza-ն։
Ըստ աղբյուրի՝ Վալենսան առաջադրման վերաբերյալ իր նամակում գրել է, որ Նավալնին մեծ ջանք ու քաջություն է ցուցաբերել կոռուպցիայի բացահայտման ու քաղաքական հայացքների ազատ արտահայտման իրավունքի պաշտպանության համար։
Նախկին նախագահը գրել է նաև, որ Նավալնին այժմ բայքարում է ամբողջատիրության դեմ՝ հանուն ժողովրդավարության, ինչպես ինքն էր ժամանակին Լեհաստանում պայքարում կոմունիստականի դեմ։