fbpx
Աշխարհ

Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին լուսանկար է հրապարակել Instagram-ում և գրառում է կատարել:

Նավալնին պատմել է, թե ինչպես է ընթանում թունավորումից հետո իր վերականգնումը:

«Սա արդեն հստակ ճանապարհ է, թեև ոչ մոտ։ Բոլոր ընթացիկ խնդիրները, ինչպես օրինակ այն, որ հեռախոսն իմ ձեռքում քարի պես անօգուտ է, իսկ վրաս ջուր թափելը վերածվում է մի ամբողջ ատրակցիոնի, միանգամայն չնչին բաներ են»,-գրել է նա։

Նավալնին հայտնել է, որ դեռ վերջերս ոչ մեկի չի ճանաչել և չի հասկացել, թե ինչպես կարող է խոսել:

«Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ ու ասում․ «Ալեքսեյ, գրատախտակ եմ բերել, եկեք միասին մտածենք՝ ինչ բառ կարելի է գրել»։ Դա ինձ հուսահատության մեջ էր գցում, քանի որ չնայած հասկանում էի՝ ինչ է բժիշկն ուզում, չէի հասկանում, թե որտեղից պետք է վերցնել բառերը, գլխի ո՞ր հատվածում են դրանք առաջանում»,- գրել է Նավալնին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ