Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ներկայացուցիչ Գեորգի Ալբուրովը Twitter-ի իր էջում կարծիք է հայտնել, որ Նավալնուն մասնագետներով ինքնաթիռ չթողնելու միակ պատճառն այն է, որպեսզի թույլ չտան Նավալնուն ստանալ որակով բժշկական օգնություն։
Նա նաև նշել է, որ ինքնաթիռ չթողնելու նպատակը սպասելն է, որպեսզի կորեն թույնի հետքերը։
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնուն պետք է տեղափոխեին Գերմանիա՝ բուժումն այնտեղ շարունակելու համար, քանի որ Օմսկում չկան համապատասխան սարքավորումներ։
Սակայն ավելի վաղ հայտնի դարձավ, որ Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը թույլ չի տվել տեղափոխել Նավալնուն։
Единственная причина не отпускать Навального в самолёт со специалистами, который оборудован лучше больницы, и уже ждёт его в 15 минутах езды — это желание не дать ему получить качественное медицинское сопровождение и дождаться пока следы яда исчезнут
— Георгий Албуров (@alburov) August 21, 2020