fbpx
Աշխարհ

ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները մայիսի 16-ին համաձայնության կգան ՌԴ-ի նավթից հրաժարվելու հարցում. Բորել

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մայիսի 13-ին հայտարարել Է, որ դաշինքի անդամ երկրները մայիսի 16-ին կքննարկեն ռուսական նավթի վրա Էմբարգո սահմանելու հարցը, եւ վստահություն Է հայտնել, որ նախարարներին կհաջողվի համաձայնության հասնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկուշաբթի օրը (մայիսի 16-ին) ԱԳ նախարարությունների ղեկավարները կլուծեն այդ հարցը»,-Բորելը լրագրողներին ասել Է G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Ես վստահ եմ, որ մենք համաձայնության կհասնենք: Մեզ հարկավոր Է այդ համաձայնությունը: Որովհետեւ մենք պետք Է ազատվենք ռուսական նավթից կախված լինելուց»,-նշել Է նա:

Նախօրյակին Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ ԵՄ-ի երկրների ներկայացուցիչները շարունակում են քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ առաջարկությունները. այն, թե այդ գործընթացը երբ կարող Է ավարտվել, խոսելն առայժմ վաղ Է:

ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները մայիսին քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ առաջարկությունները: Խոսքը, մասնավորապես, ռուսական նավթի վրա Էմբարգոյի մասին Է:

Պատժամիջոցների հաստատման ճանապարհին հիմնական խոչընդոտը ԶԼՄ-ները համարում են Հունգարիան, որը հրաժարվում Է հավանություն տալ ներկայիս տեսքով պատժամիջոցների վերաբերյալ առաջարկություններին: Բուդապեշտն իր դիրքորոշումը պատճառաբանում Է սեփական տնտեսությունը պաշտպանելու ձգտմամբ: Եվրամիությունում սահմանափակիչ միջոցների շուրջ որոշումներն ընդունվում են միաձայն: Այսպիսով, յուրաքանչյուր երկիր այդ հարցում վետոյի իրավունք ունի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ