ագ նախարարներ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը հանված չէ օրակարգից. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարություն է արել, որում նշում է, որ ռուս խաղաղապահներն աշխատում են ամեն ժամ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար և կապի մեջ են կողմերի հետ: «Կողմ ենք դիրքորոշմանը, որ տրանսպորտային հաղորդակցությունը շուտափույթ վերականգնվի, և կարգավորվեն հանքավայրերի շահագործման հետ կապված տարաձայնությունները, որոնք մեզ ժառանգություն…
Հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստացել. Միրզոյան
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես շեշտել է, որ Հայաստանն ու Շվեդիան ձևավորել են երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգ, և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խթանելու երկկողմ համագործակցությունը: Նախարար Միրզոյանն նշել է, որ հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստացել…
Մեկնարկել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների նեղ կազմով նիստը
Մեկնարկել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների նեղ կազմով նիստ։ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նիստին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: «Օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները մայիսի 16-ին համաձայնության կգան ՌԴ-ի նավթից հրաժարվելու հարցում. Բորել
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մայիսի 13-ին հայտարարել Է, որ դաշինքի անդամ երկրները մայիսի 16-ին կքննարկեն ռուսական նավթի վրա Էմբարգո սահմանելու հարցը, եւ վստահություն Է հայտնել, որ նախարարներին կհաջողվի համաձայնության հասնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Երկուշաբթի օրը (մայիսի 16-ին) ԱԳ նախարարությունների ղեկավարները կլուծեն այդ հարցը»,-Բորելը լրագրողներին ասել Է G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: «Ես վստահ եմ,…
Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նշվում է նաև, որ նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի ԱՊՀ երկրների գործընկերների հետ։
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարարը հաստատել է մասնակցությունը մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նշվում է, որ կողմերը քննարկել են միջազգային օրակարգի կարևոր թեմաներ: Լավրովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական…
Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան և Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Կուլեբան։ «Բովանդակալից զրույց թուրք գործընկեր և ընկեր Չավուշօղլուի հետ՝ ՌԴ-ի կողմից ստեղծված անվտանգության ճգնաժամի և Ազովի ու Սև ծովերի սպառնալիքների, լարվածության նվազեցման դիվանագիտական ուղիների վերաբերյալ։ Ողջունում եմ Անկարայի ակտիվ ջանքերը։ Քննարկել ենք Ուկրաինայի…
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ի հակամարտությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ «Արտաքին գործերի նախարարները քննարկել են հայ-ֆիննական երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցերի, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ Առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել խորացման համատեքստում կարևորվել է…
Փարիզում մեկնարկել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Փարիզում 2+2 ձևաչափով մեկնարկել է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպումը տեղի է ունենում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ հանդիպման օրակարգում միջազգային, տարածաշրջանային ճգնաժամի քաղաքական ու ռազմական ասպեկտներին վերաբերող հարցեր են: Երկու երկրների պաշտոնյաները…
ՌԴ և Ադբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից: Նախարարները շարունակել են կարծիքների փոխանակումը 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության հետ կապված:
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցեր են քննարկել: Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցերի, տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ:
Ադրբեջանի ԶՈՒ-ի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի համար
Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ի շարունակություն նախորդ օրը տեղի ունեցած քննարկումների՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված…
Ֆրանսիայի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Երեկ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ՝ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում խոսել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ կողմերը ընդգծել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պահպանման կարևորությունը։ Ըստ աղբյուրի՝ Լավրովը գործընկերոջը ներկայացրել է խուս խաղաղապահների…
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը: Նախարար Մնացականյանը ներկայացրեց հոկտեմբերի 10-ին նախարարական մակարդակով ընդունված հայտարարությամբ կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունները և դրանցից հետ կանգնելու Ադրբեջանի քայլերը: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանը, լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելով Արցախի ժողովրդի…














