fbpx
Սպորտ

Marca. Մբապեին և նրա ընտանքին ճնշում են

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեծ ճնշման տակ է, որպեսզի մնա ՊՍԺ-ում:

Ինչպես հայտնում է Marca-ն, հարձակվողը վերջին շրջանում ապրում է հսկայական ճնշման տակ։ Նա և իր ընտանիքը զանգեր են ստանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Քաթարից և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, որի հետ Մբապեն ամենաջերմ հարաբերությունները չունի:

Կիլիանը անհանգստանում է իր ընտանիքի, հատկապես իր կրտսեր եղբոր՝ Էտանի համար, ով խաղում է ՊՍԺ-ի ակադեմիայում և ցանկանում է իր նորամուտը նշել առաջին թիմում։ Չնայած այս ամենին՝ Մբապեն համոզված է, որ պետք է տեղափոխվի «Ռեալ»։

Մադրիդյան ակումբը պատմական շնորհանդես է պատրաստում Կիլիանի համար. Հնարավոր է, որ «Սանտյագո Բեռնաբեուում» շնորհանդեսի ժամանակ կլինի երկրպագուների ռեկորդային քանակ։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 35 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ