Նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայինից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-արգենտինյան երկկողմ բազմաբնույթ հարաբերություններն առավելագույնս խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, սպորտի բնագավառներում, ինչպես նաև՝ բազմակողմ հարթակներում։
- Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սենեգալի նախագահին
- Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
«Ընդգծվել է, որ Արգենտինայի մեծաթիվ և ազդեցիկ հայ համայնքն իր գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը և միջպետական հարաբերությունների զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։