Հոկտեմբերի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ ՀՀ նախագահի ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք: Թռիչքների մի մասն ընթացել է առանց գրավոր հայտերի:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դ. Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ նախագահին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռը շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ:
Նյութերի հիման վրա 11.10.2021 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն: