ՀՀ նախագահի նստավայրը հայտնել է, որ Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն:
«Տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կիմա Արզումանյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի և վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի երդման արարողությունը։
- Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին
- Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահին ազգային տոնի առթիվ
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
