Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. ԱԳՆ խոսնակ

Հրապարակող՝

100634

Ամենադիտվածներ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքներին:

«Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կարևոր ենթակառուցվածքներին ուղղված նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է խոսնակը։

Ամենաթարմ