fbpx
Կառավարություն

Նախարարի նախկին խորհրդականը տապալեց Արսեն Թորոսյանի ասուլիսը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր պետք է հանդես գար մամուլի ասուլիսով: Սակայն նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ դահլիճ է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը:

Նա նշել է, որ որոշ հարցեր ունի նախարարին: Սակայն նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը թողեց և հեռացավ ու անկյունում հարցազրույց տվեց: Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում», – ասել է նախարարի նախկին խորհրդականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ