Հասարակություն

Նախատեսված է այն, որ վարորդները պետք է երթևեկեն օրենքի պահանջին համապատասխան. Քեյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ճնապարհային երթևեկության խախտումների բալային համակարգի կիրառման վերաբերյալ նոր օրինագիծ, որի համաձայն մի շարք գումարային իրավախախտումներին կփոխարինեն բալեր: Այսօր, անդրադառնալով այս բալային համակարիգին ներդրման, «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նշեց․

«Այսինքն ըստ տարբեր կատարված իրավախախտման աստիճանի տարբեր տաբեր բալեր են կուտակելու վարորդները, որով եթե մեկ տարվա ընթացքում վարորդը կուտակի 9 բալային միավոր, ապա վարորդական վկայականի կասեցում է նախատեսվում` 6 ամսից 1 տարի ժամկետով, իսկ կասեցումն ավարտելուց հետո եթե կրկին մեկ տարվա մեջ 9 բալ հավաքի, արդեն վարորդական վկայականի զրկման առջև կկանգնի: Այս փոփոխությունը կատարվել է մի պարզ պատճառով մարդկանց հնարվորություն է տալիս, որ ավելի զգույշ և օրենքի համապատասխան երթևեկեն և բացի այդ գումարային արժողությամբ մարդկանց պատիժն ավելի նվազեցնեն:

Այսինքն այստեղ խնդիրը դրված չէ գումարներ հավաքագրելու, կամ գումարներ կորզելու վարորդներից, հարկադիրի հետ խնդիրներ ունենալուց, այստեղ նախատեսված է այն, որ վարորդները պետք է երթևեկեն օրենքի պահանջին համապատասխան»:

Տիգրան Քեյանը կարծում է, որ օրենսդրական նախաձեռնությունը նաև բացեր ունի, մասնավորապես` վարչական մարմնի հայեցողությանն է թողնված, թե ինչ ժամանակահատվածում պետք է կասեցվի վարորդական իրավունքը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ