fbpx
Աշխարհ

Նախատեսվում է Ինդոնեզիայի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխել այլ քաղաք

Ինդոնեզիայի իշխանությունները նախատեսում են, որ մինչև 2024 թվականը կառավարական մարմինները կտեղափոխվեն նոր մայրաքաղաք, որը կգտնվի Կալիմանտան կղզում։ Այս մասին ասել է պլանավորման և ազգային զարգացման նախարար Բամբանգ Բրոջոնեգորոն The Jakarta Post թերթի հարցազրույցում։

Գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ նախատեսվում է ստեղծել առանձին կառույց, որը կզբաղվի մայրաքաղաքի տեղափոխման բոլոր հարցերով։ Մենք հույս ունենք, որ եկող տարի օրենսդրական մակարդակով կհաստատվի գլխավոր պլանը, իսկ արդեն մինչև 2024 թվականը կառավարական կառույցները կսկսեն աշխատել նոր մայրաքաղաքում։

«Մի քանի տարբերակների քննարկումից հետո ընդունվել է որոշում, որ նոր մայրաքաղաքը կգտնվի Ճավա կղզու սահմաններից դուրս»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ արդեն որոշվել է, որ երկրի գլխավոր վարչական կենտրոնը լինելու է Կալիմանտան կղզում։

«Ինչ վերաբերում է ճշգրիտ տեղին, ապա երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն այն կհայտարարի այս տարի»,- ավելացրել է Բրոջոնեգորոն։

Նա նաև ասել է, որ սկզբում նոր մայրաքաղաքի մի քանի տարբերակ կար։ Մասնավորապես, բոլոր պետական կառույցները կենտրոնացնել Ջակարտայի կենտրոնում կամ էլ տեղափոխել մոտակա արբանյակ-քաղաքներից մեկը։ Արդյունքում՝ կանգ առան մեկ այլ կզղի տեղափոխվելու վրա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ