fbpx
Աշխարհ

Նախատեսվում է Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա

2020-ի հունվարի առաջին կեսին նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Այս մասին, ինչպես փոխանցում է Ermeni Haber-ը, հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ Պուտինը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում մասնակցելու է «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը որոշել է Թուրքիա այցելել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցից հետո:

Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:

Նախատեսվում է, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պիտի լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցնի Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը՝ Թուրքիայով: Ըստ ծրագրի՝ այդ գազատարով պետք է 15.8 մլն խմ բնական գազ Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական երկրներ: Սակայն 2015թ. սեպտեմբերի նախագծի շուրջ բանակցությունները սառացվել էին: Դրանք վերսկսվեցին 2016-ի օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո:

Այժմ նախատեսվում է, որ «Թուրքական հոսքը» տարեկան կմատակարարի 31.5 մլրդ խմ բնական գազ։ Երկու գազատարից բաղկացած «Թուրքական հոսքի» երկրորդ խողովակաշարով ռուսական գազը կհասնի Եվրոպա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ