fbpx
Սպորտ
15:37 15/01/2020

Նախկինում ավելի ժլատ էի, գնդակը չէի փոխանցում խաղընկերներիս․ Մեսսի

Այս ակումբը քեզ ավելի կատարյալ է դարձնում։ Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի առաջատար լիոնել Մեսսին՝ խոսելով կատալոնական ակումբի յուրահատկության մասին։

«Սա առանձնահատուկ ակումբ է: Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են կարողանում հարմարվել մեր խաղաոճին:

Շատ տաղանդավոր կատարողներ են եկել այստեղ և չեն կարողացել ցուցադրել իրենց հնարավորությունների կեսն անգամ»,-նշել է նա։

Մեսսի խոսքով՝ իր խաղում էլ են շատ փոփոխություններ են նկատվել:

«Նախկինում ավելի ժլատ էի, գնդակը չէի փոխանցում խաղընկերներիս, բայց հիմա հաճույք եմ ստանում, երբ իմ փոխանցումներց հետո գոլեր են խփվում:

Այս ակումբը քեզ ավելի կատարյալ է դարձնում»,-ասել է Մեսսին: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս առաջնություն «Բարսելոնան» վաստակել է 40 միավոր՝ առաջին հորիզոնականը կիսելով Մադրիդի «Ռեալ»-ի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ