Նախորդ ամառ ես ինչ-որ պահի մտածում էի, որ անհետաքրքիր մարդ եմ. Ցիցիպաս

Ամենադիտվածներ

Բազելի մրցաշարի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել ATP-ի պաշտոնական կայքին հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը, որին  անդրադարձել է US Open-ի առաջին շրջանում իր պարտությանը։

«Դա երևի թե լավագույն բանն էր, որ պատահել է ինձ հետ։ Ես վեց-յոթ օր մնացի Նյու Յորքում, ու դա նոր բացահայտումների առիթ դարձավ ինձ համար։ Կարևոր էր ինձ համար հասկանալ, թե ինչն եմ ես վայելում այս կյանքում և ինչի կարիք ունեմ։

Այդ օրերին ապրում էի այնպես, ինչպես ես էի ուզում, այլ ոչ թե, ինչպես ուրիշներն էին ուզում։ Նախորդ ամառ ինչ-որ պահի ես մտածում էի, որ անհետաքրքիր մարդ եմ։ Հիմա ես գիտեմ, որ սա հենց ես եմ»,- Ցիցիպասի խոսքերն է փոխանցում ATP Tour-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ US Open-2019-ի առաջին շրջանում Ցիցիպասը պարտվել էր Անդրեյ Ռուբլյովին։ Այսօր մեկնարկող Բազելի ATP 500 շարքի մրցաշարում Ցիցիպասը երրորդ համարն է։ Առաջին համարը Ռոջեր Ֆեդերերն է։

Ամենաթարմ