fbpx
Զինված Ուժեր

Նախորդ զորակոչի համեմատ՝ այս անգամ նորակոչիկների թիվը 15%-ով աճել է. Գաբրիել Բալայան

Այս տարվա զորակոչի արդյունքները բավականին բարձր են, վաղուց այդպիսի քանակությամբ նորակոչիկներ չենք ունեցել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Շատ շուտվանից չէին գրանցել այս քանակությամբ զինակոչիկների զորակոչ։ Նախորդ զորակոչի համեմատ՝ այս անգամ նորակոչիկների թիվը 15%-ով աճել է: Ունենք զորակոչի հետ կապված բողոքների կտրուկ նվազում՝ նախորդ զորակոչի համեմատ մոտավորապես 60 տոկոսով։ Դա աննախադեպ արդյունք է»,– ասաց նա։

Փոխնախարարը խոսեց նաև բանակում սննդի որակի և մթնոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերի մասին։

«Ճաշարաններից բացի հիմա շեշտը գնում է վերազինել սպորտ հրապարակները, իհարկե, առաջնահերթությունը տալով նաև կարգապահությանը։ Առաջնայինը կարգապահությունն ու կանոնագրքային հարաբերությունների հաստատումն է, որպեսզի մենք խուսափենք այն անցանկալի երևույթներից, որոնք, ցավոք սրտի, դեռ կան։ Բավական ոգևորություն է առաջացրել մեր պայմանագրային և սպայական զինծառայողների դրամական բավարարման ավելացումը, ինչը նաև տեսնում ենք, որ զինվորական գրավչությունն է բարձրացնում»,- ասաց Բալայանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ