Մշակույթ

HBO հեռուստացանցը ցուցադրել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի թրեյլերը

HBO հեռուստացանցը ցուցադրել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի թրեյլերը: Հինգ դրվագից բաղկացած նախագիծը նվիրված է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած վթարին: Սերիալում գլխավոր հերոսի՝ Կուրչատովի անվան ինստիտուտի փոխտնօրենի, վթարի հետևանքների լիկվիդատորի դերը կատարել է դերասան Ջարեդ Հարիսը:

Սերիալի ռեժիսորն Յոհան Ռենքն է։ Նա նաև աշխատել է «Բոլոր դժվարին ժամանակներում» և «Քայլող մեռյալները» նախագծերի վրա:

«Չեռնոբիլ»-ի առաջին սերիան ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում կցուցադրվի մայիսի 6-ին: 1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում պայթեց չորրորդ էներգաբլոկը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ