NBO
«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտումների ռեկորդ է սահմանել
«Գահերի խաղը» սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտումների ռեկորդ է սահմանել։ Այն դիտել է ավելի քան 17 մլն մարդ։ HBO-ում հայտարարել են, որ նման ցուցանիշը ռեկորդային է ֆենտեզի ժանրի սերիալների համար, որոնց գործողությունները տեղի են ունենում միջնադարում։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերջին եթերաշրջանի պրեմիերան դարձել է սերիալի ողջ պատմության մեջ սոցցանցերում…
«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի ցուցադրումը մեկնարկել է
HBO հեռուստաալիքն ապրիլի 14-ին սկսել է «Գահերի խաղի» եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի ցուցադրումը: Պրեմիերային ցուցադրությունն սկսվել է Արևելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին): Նոր եթերաշրջանը բաղկացած է ընդամենը վեց մասից, ընդ որում դրա ավարտը կարող է տարբերվել Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի վերջաբանից, որն առայժմ հրապարակել է պլանավորված յոթ գրքից միայն հինգը:…
HBO հեռուստացանցը ցուցադրել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի թրեյլերը
HBO հեռուստացանցը ցուցադրել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի թրեյլերը: Հինգ դրվագից բաղկացած նախագիծը նվիրված է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած վթարին: Սերիալում գլխավոր հերոսի՝ Կուրչատովի անվան ինստիտուտի փոխտնօրենի, վթարի հետևանքների լիկվիդատորի դերը կատարել է դերասան Ջարեդ Հարիսը: Սերիալի ռեժիսորն Յոհան Ռենքն է։ Նա նաև աշխատել է «Բոլոր դժվարին ժամանակներում» և «Քայլող մեռյալները» նախագծերի վրա: «Չեռնոբիլ»-ի առաջին սերիան…



