Ընդդիմությունը կոչ է արել պարզել՝ ինչու են Լուկաշենկոյի 15-ամյա որդու ձեռքը զենք տվել

Հրապարակող՝

Փրկարարները բացել են փակ դռները

Ամենադիտվածներ

Interfax լրատվական գործակալությունը հայտնում է, որ Բելառուսի Ընդդիմության համակարգող խորհուրդը երկրի իրավապահ մարմիններին կոչ է արել հետաքննել, թե ինչու են Լուկաշենկոյի 15-ամյա անչափահաս որդուն մարտական զենք տվել։

«Անչափահասին մարտական զենք տալու փաստը պահանջում է իրավասու մարմինների կողմից ստուգում և արձագանք, և մենք խնդրում ենք դրան ուշադրություն դարձնել», – ընդգծել է Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան։

Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին դուրս է եկել ուղղաթիռից, որը վայրէջք է կատարել Մինսկի Անկախության պալատի մոտ՝ նախագահի աշխատանքային նստավայրում։

Լուկաշենկոն դուրս է եկել կարմիր և կանաչ գծերով սպիտակ ուղղաթիռից, որի վրա գրված է Belarus: Նախագահը կրում է սև զրահաբաճկոն, իսկ ձեռքի մեջ զենք է, որը նման է ինքնաձիգի:

Ամենաթարմ