Пул Первого-ի Telegram-ալիքը հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին դուրս է եկել ուղղաթիռից, որը վայրէջք է կատարել Մինսկի Անկախության պալատի մոտ՝ նախագահի աշխատանքային նստավայրում։
«Լուկաշենկան իրադարձությունների վայր՝ Անկախության պալատ է ժամանել մեկ ժամ առաջ», – նշվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութում Լուկաշենկոն դուրս է գալիս կարմիր և կանաչ գծերով սպիտակ ուղղաթիռից, որի վրա գրված է Belarus: Նախագահը կրում է սև զրահաբաճկոն, իսկ ձեռքի մեջ զենք է, որը նման է ինքնաձիգի:

