Գերմանական Mercedes մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրվելիք Maybach S680 մոդելը։ Մեքոնան ստեղծվել է վերջերս կյանքից հեռացած հայտնի դիզայներ Վիրջիլ Աբրոյի հետ համագործակցության շրջանակում: Այս մասին հայտնել է luxurylaunches.com-ը։
Նշվում է, որ մեքենան համալրված է 6.0 լ աշխատանքային ծավալով, 604 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որը մինչև 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.5 վայրկյանում:
Մեքենան կարտադրվի 39 օրինակով ու կվաճառվի միայն ԱՄՆ-ում: