fbpx
Uncategorized

184 միլիոն 631 հազար դրամի ներդրում Վանաձորում

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում Վանաձորում կվերակառուցվի 11-րդ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը։

Նույն ծրագրի շրջանակում արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել մանկապարտեզի առաջին մասնաշենքը, երկրորդը վերակառուցելու որոշումը կայացվել է 2018-ի դեկտեմբերի 7-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Վանաձոր կատարած այցի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը և ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, շրջելով վերակառուցված մասնաշենքում, քննարկել էին երկրորդ մասնաշենքի վերակառուցման հնարավորությունը, որի աշխատանքներն արդեն սկսվել են։

Նախատեսվում է մասնաշենքի երկու հարկերի և հատվածամասի ուժեղացում, հիմնանորոգում` վերահատակագծումով: Գոյություն ունեցող ասբոշիֆերե տանիքը կքանդվի, և կկառուցվի փայտե կրող կոնստրուկցիաներով, ցինկապատ մետաղաթիթեղից տանիք՝ ջրահեռացման համակարգով։ Հատակների, ներքին և արտաքին հարդարման, դռների և պատուհանների փոխարինման աշխատանքներ ևս նախատեսվում են: Ամբողջովին կփոխարինվեն ներքին և արտաքին ինժեներական ցանցերն ու սարքավորումները:

Կվերակառուցվեն ջրամատակարարման և կոյուղու ներքին ու արտաքին համակարգերը, նախատեսվում է օդափոխության համակարգ, հակահրդեհային ազդանշանում, կփոխվեն ներքին էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու մալուխները: Ջեռուցումը կիրականացվի տուրբո կաթսաներով և պանելային մարտկոցներով:

Տաք ջրամատակարարման համար կկիրառվեն արևային պանելային մարտկոցներ: Արտաքին պատերը կջերմամեկուսացվեն, կսվաղվեն և կներկվեն։ Արտաքին պատերի ստորին հատվածները կերեսպատվեն բազալտե սալերով:

Շենքի պարագծով նախատեսվում է բրեկչա տիպի սալվածք: Տարածքը կբարեկարգվի և կասֆալտապատվի: Ներդրումը կկազմի 184 մլն 631 հազար դրամ, որը տրամադրվել է ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։

Մանկապարտեզը նախատեսված է 200 երեխայի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ