«Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է, թե ինչպես է վերաբերվում քննադատությանը:
«Երբեմն ինձ թվում է, որ աշխարհում շատ բան է կախված ֆուտբոլից: Իսպանիայում քննադատությունը լրջագույն խնդիր է: Ներկա պահին կարող ես իսկական հերոս լինել, իսկ ընդամենը մեկ շաբաթ անց՝ հիմարի մեկը: Ես ռեալիստ եմ և երբեք երկնքում չեմ սավառնում: Հենց այդ պատճառով էլ կարողացել եմ հաջողության հասնել»,- ասել է գերմանացի ֆուտբոլիսը։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը մադրիդցիների կազմում հեղինակել է դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման:
