fbpx
Հասարակություն

ՊԵԿ նախագահը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրել է, որ հանդիպել է արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու դրանց կարգավորման ուղիները:

«Հանդիպմանը ներկայացրել եմ մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները, նախնական մաքսային հայտարարագրի, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկությունները և դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորությունները:

Առաջարկվող գործիքակազմից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի չափանիշներին»,- գրել է Բադասյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ