fbpx
Աշխարհ

Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թրամփի իմպիչմենթի հոդվածները Սենատ ուղարկելու բանաձևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինփիչմենթի մասին հոդվածները Սենատ ուղարկելու բանաձևը հավանություն է ստացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Այս մասին հաղորդում է CNBC-ը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին բանաձևի կրկնօրինակը պետք է ստորագրի Թրամփի իմպիչմենթի հարցով մեղադրողների թիմի հետ հանդիպման արարողության ժամանակ։

Պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը կգլխավորի մեղադրողների յոթ օրենսդիր-դեմոկրատներից կազմված խումբը։

Դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիրների պալատը հաստատել էր նախագահի հանդեպ մեղադրական եզրակացությունը՝ կազմված երկու հոդվածներից՝ իշխանության չարաշահում և Կենգրեսի աշխատանքի խոչընդոտում։ Այս հոդվածներն այնուհետև կուղարկվեն Սենատ, որտեղ պաշտոնապես կփոխանցվեն քարտուղար Ջուլիա Ադամսին։ Դատական գործընթացի ժամանակ սենատորները կկատարեն ատենակալների դեր, իսկ ստորին պալատը փաստացի հանդես կգա որպես մեղադրող կողմ։ Գործընթացը կսկսվի հաջորդ շաբաթ, ենթադրվում է՝ հունվարի 21-ին։

Իմպիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտէ սենատորների առնվազն 2/3-ի (67 ձայն) աջակցությունը։ Սենատի այժմյան կազմում դա անհնար է, քանի որ 100 սենատորներից 53-ը հանրապետականներ են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ