Երեկ՝ հուլիսի 15-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել են ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքները։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զորամասերում կատարված աշխատանքները, նշել թերություններն ու առկա խնդիրները:
Ըստ աղբյուրի՝ Զորամիավորման հրամանատար Ա. Բուդաղյանը, ամփոփելով արդյունքները, նշել է, որ զորամիավորումում առկա է առաջընթաց, սակայն անելիքները դեռ շատ են։

Մի շարք խնդիրների լուծման և հաջորդ եռամսյակում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զորամիավորման հրամանատարը տվել է համապատասխան հանձնարարականներ:

