Ներքին լեգիտիմության բարձր աստիճանն արտաքին քաղաքականության մեջ հաջողելու գլխավոր բանաձևն է. Տաթևիկ Հայրապետյան

Ամենադիտվածներ

«Արտաքին քաղաքականության կոմպոնենտում կան հստակ նշաձողեր, խնդիրներ և գործիքակազմ: Փորձում եք փնտրել արտաքին քաղաքականության մեջ գործիքակազմ: Իրականում ի սկզբանե ասվել էր, որ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, քանի որ հեղափոխության գլխավոր նպատակը պայմանավորված է ներհայաստանյան իրադարձություններով»,- կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Պատգամավորը զուգահեռ նշում է, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունը լեգիտիմությունն է, ժողովրդավարական փոփոխություններն են, որոնք իսկապես հնարավորություններ են տալիս:

«Ներքին լեգիտիմության բարձր աստիճանն արտաքին քաղաքականության մեջ հաջողելու գլխավոր բանաձևն է: Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ շարունակելու է լինել շատ հուսալի ու կանխատեսելի գործընկեր: Այդուհանդերձ շարունակելու է բարձրացնել իր երկրի միջազգային հեղինակությունը, որն էականորեն աճել է հեղափոխությունից ի վեր»,- ասել է Տաթևիկ Հայրապետյանը:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը նշում է, որ Արցախի հիմնահարցի կարգավորման հարցում կառավարության ծրագրում կա շատ հավակնոտ կետ, որը վերաբերում է բանակցային սեղան Արցախի վերադարձին: Ըստ Հայրապետյանի` այդ կետը բավականին դժվար իրագործելի է, բայց իրատեսական է համառ ու հետևողական աշխատանքի դեպքում:

Ամենաթարմ