fbpx
Աշխարհ

Ճապոնիայի ներքին պարտքն առաջին անգամ գերազանցել է 1000 տրլն իենը

Առաջին անգամ Ճապոնիայի ներքին պարտքը գերազանցել է 1000 տրիլիոն իենը: Kyodo լրատվական գործակալությունը հայտնել է Ֆինանսների նախարարության ներկայացրած արդյունքները։

Նախորդ ֆինանսական տարվա վերջում (2021 թվականի ապրիլի 1- 2021 թվականի մարտի 31) այս պարտքը կազմում էր 1017 տրիլիոն իեն (7,82 տրիլիոն դոլար): Պետությունների երկարաժամկետ պարտավորությունների աճը շարունակվում է 18 տարի, սակայն առաջին անգամ այդ գումարը գերազանցել է 1000 տրիլիոնը։

Եթե ​​այս պարտքային պարտավորություններին ավելացնենք ներդրումային պարտքերը և կարճաժամկետ վարկերը, որոնք սովորաբար օգտագործվում են բյուջեում առկա միջոցների պակասը լրացնելու համար, ապա Ճապոնիայի ներքին պետական ​​պարտքի ընդհանուր գումարը կազմում է 1241 տրլն (9,55 տրլն դոլար):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ