fbpx
Աշխարհ

Նեթանյահուն վիրահատության կենթարկվի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ճողվածքի հեռացման վիրահատության կենթարկվի, հայտնում է երկրի կառավարության կայքը։

Շաբաթ օրը՝ մարտի 30-ին, սովորական հետազոտությունից հետո Նեթանյահուի մոտ ճողվածք է ախտորոշվել։ Վիրահատությունը նախատեսված է այսօր՝ մարտի 31-ի երեկոյան, հայտնել են վարչապետի գրասենյակից։

Վիրահատական միջամտության և վիրահատությունից հետո վերականգնման ընթացքում կառավարության ղեկավարի պարտականությունները կկատարի արդարադատության նախարար Յարիվ Լևին։

Անցյալ հուլիսին Նեթանյահուին տեղադրեցին առիթմիայի մոնիտորինգի սարք՝ բացառելու սրտի անկանոն ռիթմը: Բացի այդ, բժիշկները քաղաքական գործչի մոտ մեջքի հետ կապված խնդիրներ են ախտորոշել, հաղորդում է Radiotochka NSN-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ