Նեթանյահուն Թրամփին տեղեկացրել է Թեհրանում լրտեսական առաքելության մասին

Ամենադիտվածներ

Netanyahu

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախապես տեղեկացրել է Թեհրանում գաղտնի միջուկային արխիվի բռնագրավման համար լրտեսական առաքելության մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

2018 թվականի ապրիլին Նեթանյահուն հայտարարել էր, որ «Մոսսադ»-ի գործակալները հազարավոր գաղտնի փաստաթղթեր են ստացել Թեհրանից, որոնք ապացուցում են, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի իր ծրագրի իրականացումը:

Իրանում հերքում են, որ երբևէ մտադիր են եղել միջուկային զենք ստեղծել և Իսրայելին մեղադրում են թեհրանական առաքելության ու փաստաթղթերի կեղծման մեջ:

Նեթանյահուն հայտնել է, որ ծրագրվող օպերացիան քննարկել է Թրամփի հետ 2018 թվականի հունվարի Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ:

«Նա ինձ հարցրեց՝ արդյոք դա վտանգավոր չէ: Ես նրան ասացի, որ արդյունքը կարդարացնի ռիսկերը»,- ասել է Նեթանյահուն՝ նշելով, որ Թրամփն իր երախտագիտությունն է հայտնել խիզախության համար:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ