Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառմամբ հայտնել է, որ ամերիկյան «Նեթֆլիքս» (Netflix) ընկերությունը «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմը հեռարձակելու հեղինակային իրավունք է ձեռք բերել:
«Ուրախ ենք հայտնել, որ «Նեթֆլիքսը» «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել: Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար: Կարծում ենք, որ այսպես ավելի կմեծանա մարդկանց տեղեկացվածությունը: Մեծահոգության համար շնորհակալ ենք մեր սիրելի ընկեր և բարերար Քըրք Քըրքորյանին»,- ասված է Էսրայելյանի գրառման մեջ։
Ֆիլմի ցուցադրությունը սկսվելու է օգոստոսի 8-ից։
Please share. We are thrilled to announce The Promise was acquired by Netflix for streaming starting 8/8. Thank you ALL for your support & we know it will now raise even more awareness. Thanks to the unparalleled generosity of our dear friend & mentor Kirk Kerkorian, our team pic.twitter.com/6FHPtujt3c
— Eric Esrailian (@esrailian) August 3, 2020

