fbpx
Կառավարություն

Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։

Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տևական ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար և այդ ընթացքում վարչությունը կայացել և շոշափելի հաջողություններ է արձանագրել։

Վիկտորիա Պողոսյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել՝  հաջողության հիմնաքարը կոլեկտիվ, համատեղ աշխատանքն է եղել, և որ համատեղ աշխատանքի արդյունքում են գրանցվել այն բոլոր ձեռքբերումները, որոնց հասել է ծրագրերի վարչությունը։

Նախարարը անդրադարձել է միասնական, կոլեկտիվ ջանքերով անհնարին թվացողն իրականություն դարձնելու հնարավորություններին։

Հակոբ Արշակյանի խոսքով՝ նախարարության կոլեկտիվի աշխատանքից է կախված, թե Հայաստանն ապագայում կլինի՞ բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական երկիր, թե՝ ոչ։

«Սա չափազանցություն չէ։ Այո, մեր ոլորտի մասնագետները, մեր գործընկեր գերատեսչությունները շատ կարևոր աշխատանք են կատարում և առանց նրանց անհնար է դա իրագործել։ Բայց, նախարարության աշխատակազմի գործունեությունից է կախված, թե արդյո՞ք մեր երկիրը ճիշտ քաղաքականություն կորդեգրի, ճիշտ օրենքներ կընդունի և կշարժվի առաջ այդ ուղենիշներով, թե՝ ոչ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ