Սպորտային բժիշկ Ալեքսանդրա Պուրիգան խոսել է նեխուրի օգտակար հատկությունների մասին։
Մասնագետի նշել է, որ սննդի մեջ նեխուրի օգտագործումը օգնում է կմախքը լավ վիճակում պահել՝ ամրացնելով ոսկորներ։
Նեխուրը պարունակում է նաև վիտամին K, որն օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել կալցիումը։
«Սննդակարգում նեխուրի առկայությունը կարող է կանխել սրտային հիվանդությունները և նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը»,- ասել է բժիշկը։
Նեխուրի հետ նաև պետք է զգույշ լինել, քանի որ այն կարող է ուժեղ ալերգիա առաջացնել, հատկապես մեծ չափաբաժիններով ուտելու դեպքում: