Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ հունվարի մեկից Հայաստանում փոխվել է հետվճարի չափը: Այժմ այն կազմում է 20 տոկոս մինչև 10 հազար դրամ։ Քաղաքացիները կարող են իրենց թոշակն ու նպաստը բարձրացնել այդ չափով ինքնուրույն: Դրա համար պարզապես պետք է ՀՀ-ում գործող առևտրի կետերից առևտուրն իրականացնել անկանխիկ: Այս փոփոխությունը նպատակ ունի խրախուսել անկանխիկ առևտուրը:
Նախարարը նաև նշել է, որ կա նոր ծրագիր, որը վերաբերում է 2 տոկոս հետվճարին, որը հնարավոր է ստանալ միայն ArCa քարտով: Այսինքն, եթե կենսաթոշակառուներն ու նպաստառուներն իրենց քարտերը փոխարինեն ArCa-ով, ապա նրանք հնարավորություն կունենան նշված 20 տոկոսի փոխարեն ստանալ արդեն 22 տոկոս հետվճար:

