Վարպետության համար Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներ են դարձել The New York Times-ի լրագրողներ Դևիդ Բարսթոուն, Սյուզաննա Քրեյգը և Ռաս Բյութները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ ֆինանսական խարդախությունների մասին հրապարակումների համար։
WSJ-ն մրցանակ է ստացել՝ նախագահին սեռական կապերի մեջ մեղադրող կանանց վճարելու թեման հետաքննելու համար։ Լռության համար վճարումներն իբրև թե իրականացվել են նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենի կողմից։
1917 թվականից հանձնվող մրցանակն ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է ԱՄՆ-ում՝ լրագրության, գրականության, երաժշտության ու թատրոնի ասպարեզում։