«Նյուքասլը» երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Ֆաբիան Շարի հետ, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
32-ամյա Շարը «Նյուքասլում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում շվեյցարացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 20 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ։
Թիմը Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո 9-րդ տեղում է՝ վաստակած 29 միավորով։