ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ապագայի հարցը կարող է հանգուցալուծում ստանալ առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ Փարիզում կայացել է կատալոնական ակումբի և ֆրանսաիական ակումբի հանդիպումը՝ այս հարցի շուրջ բանակցությունների համար։ Լիվերպուլում էլ միմյանց հանդիպել են Նասեր Ալ-Խելայֆին և Ժոզեպ Բարտոմեուն։
Նշվում է, որ ՊՍԺ-ի ներկայացուցիչները ներկա պահին սպասում են Մադրիդի «Ռեալի» արձագանքին կապված այս հանդիպումների հետ։ Մադրիդյան ակումբը տեղյակ է ֆուտբոլիստի՝ «Կամպ Նոու» վերադառնալու ցանկության մասին, սակայն բացառված չէ նրա անսպասելի տրանսֆերը Մադրիդ։