Folha de Sao Paulo-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին պատկանող անշարժ գույքի վրա կալանք է դրվել։
Այսպիսի որոշում է կայացրել Բրազիլիայի դատարանը։ Նշվում է, որ կալանքի տակ է հայտնվել 36 անշարժ գույք, այդ թվում՝ 3000 քմ ընդհանուր մակերեսով և 10 մլն եվրո արժողությամբ երկու առանձնատները։
Հաղորդվում է նաև, որ իշխանությունները Նեյմարից պահանջում են 15,6 միլիոն եվրո գործի կարգավորման համար, բայց ֆուտբոլիստի փաստաբանները փորձում են նվազեցնել այն մինչև 2,6 միլիոն եվրոյի: