Սպորտ

Նեյմարի համար Պիկեն և թիմակիցները առաջարկել են փոխել իրենց պայմանագրի կետերը

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է այն քայլերի մասին, որ ակումբի ֆուտբոլիստները պատրաստվում են ձեռնարկել, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին «Կատալոնական» ակումբ վերադարձնելու համար:

«Մենք առաջարկեցինք, որ նախագահը մեր պայմանագրերում որոշակի փոփոխություններ կատարի, քանի որ գիտակցում ենք, որ ֆինանսական խնդիրներ կան: Հետևաբար, մենք նախագահին ասացինք, որ այն գումարը, որ պետք է ստանանք պայմանագրով նախատեսված առաջին տարում, դրա փոխարեն մենք կարող ենք այն ստանալ պայմանագրի երկրորդ, երրորդ կամ չորրորդ տարում:

Մենք ցանկանում ենք օգնել ակումբին:

Այս քայլը ոչ թե անում ենք աշխատավարձերի իջեցման համար, այլ ցանկանում ենք օգնել ակումբին պայմանագիր կնքել Նեյմարի հետ: Այն ժամանակ ղեկավարությունը հավանություն տվեց այս գաղափարին, բայց հետո ուրիշ խնդիրներ առաջացան:

Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել, և դա ամեն տարի ավելի ակնհայտ է դառնում:

Մենք Նեյմարին ասել ենք «Դու ոսկե բանտ ես գնում»: Բայց ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել, հաջողության դուռը կրկին կարող է բացվել»,- ասել է Պիկեն Cadena Ser-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ