Բրազիլիայի հավաքականը Կոլումբիայի ընտրանու հետ ընկերական խաղում ոչ ոքի է խաղացել (2:2):
Բրազիլացի հարձակվող Նեյմարը 19-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել «Ռեալ»-ի կիսապաշտպան Կազեմիրոյին, իսկ արդեն 58-րդ րոպեին ինքն է դարձել գոլի հեղինակ։
Նեյմարը երեք ամսվա ընթացքում առաջին անգամ էր դուրս գալիս մարզադաշտ:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել: