Sport.es-ի հաղորդմամբ՝ Նեյմարը «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել է պայմանագրի կետերը ու շատ մոտ է կատալոնական ակումբ տեղափոխվելուն։
Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը, իսկ բրազիլացու աշխատավարձը կկազմի տարեկան 24 միլիոն եվրո, որը զգալիորեն կտարբերվի ՊՍԺ-ում ստացած աշխատավարձից (36,8 միլիոն)։