fbpx
Սպորտ

Նեյմարը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում է հեռանալ թիմից։

Այդ մասին նա հայտնել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Մայիսին ՊՍԺ-ի ֆանատները բողոքի ցույց էին կազմակերպել Նեյմարի առանձնատան մոտ։ Նշվում է, որ դրանից հետո 31-ամյա ֆուտբոլիստն իրեն ապահով չի զգում ՊՍԺ-ում։

Նեյմարը 2017-ին «Բարսելոնայից» է տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում մասնակցել է 173 հանդիպման, խփել է 118 գոլ, կատարել 77 գոլային փոխանցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ