Ֆիլիպե Կոուտինյուն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը, հայտնում է Sport.es-ը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ը և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել հավաքականում իր թիմակցին:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Կոուտինյուի ծառայություններով` նրան չհամարելով առաջնային նպատակ:
Հիշեցնենք, որ Կոուտինյուն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ձմռանը: