Նեյմարը դարձավ Բրազիլիայի հավաքականի գոլերի ռեկորդակիրը։
Այսօր «Ալ-Հիլալի» հարձակվողը խփեց իր 78-րդ և 79-րդ գոլերը ազգային հավաքականի կազմում՝ դառնալով դուբլի հեղինակ Բոլիվիայի հետ ԱԱ-2026-ի ընտրական խաղում (5:1):
Այսպիսով Նեյմարը շրջանցեց Պելեին, ով Բրազիլիայի հավաքականի կազմում 77 գոլ ունի։
Միաժամանակ Նեյմարը «Սելեկաոյի» կազմում անցկացրել է 125 խաղ, իսկ Պելեն՝ 91։